ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Պահապան հրեշտակներ

Պահապան հրեշտակներ
10.07.2025 | 21:59
Հուլիսի 11
Դուք Իմն եք:
Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքը ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա` երկնային զորքերի բազմությունը անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ:
Մի մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք:
Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ:
Նրանք կամենում և կարողանում են անել ամեն ինչ` ձեր բարօրության համար:
Այս զգացումը ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում: Երբ այս պատկերացումն ունենաք, ամեն ինչ դեպի լավը կգնա:
Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ